
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դատապարտյալ Վ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են մոխրականաչավուն զանգվածով 5 փաթեթ՝ ընդհանուրը՝ 5 գրամ քաշով, և «Բուպրենորֆին» գրառմամբ, հերմետիկ փակված երկու փաթեթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:




