ՄիջազգայինՍպորտ

ՖԻՖԱ- ում կոռուպցիա չկա, հայտարարում է Զեպ Բլատերը

Ֆուտբոլում չկա կոռուպցիա, ՖԻՖԱ- ն ինքն էլ մաքուր է, իսկ չարաշահումներում ներգրավված են առանձին անձինք, Բի Բի Սի- ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Զեպ Բլատերը։

Նա ՖԻՖԱ- ի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1998 թ, եւ 2016- ի փետրվարին կլքի այն՝ կազմակերպությունում համակարգված կոռուպցիայի սկանդալի ֆոնին։ «Եթե ես գնամ այսօր, ապա խաղը գտնվում է շատ լավ վիճակում։ Ֆուտբոլ խաղում են ամենուր։ Այն խաղում են բոլորը։ Սակայն ամենակարեւորը՝ իմ շնորհիվ ֆուտբոլ խաղում են կանայք»,- ասել է Բլատերը։

Խոսելով կազմակերպության ֆինանսական խնդիրների մասին՝ Բլատերը նշել է, որ 1998- ի բացասական բալնսից հետո ինքը կազմակերպությունը հասցրել է ներկա վիճակին։

«Ես պարտավոր չէի հեռանալ։ Ես ինքս եմ ասեմ, որ կգնամ։ Ես սեղանին եմ դրել իմ մանդատը, երբ սկսվեց ճգնաժամը։ Ես թողնում եմ անբիծ, լավ ՖԻՖԱ, այլ ոչ թե այն պատկերը, որն այժմ ստեղծել են»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button