Մշակույթ
Վերածնունդի այս տարվա նորամուծությունները
ԵՊԿ-ի Գյումնրու մասնաճյուղի և Փյունիկ մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող Գյումրու ամենամեծ փառատոնը՝ Վերածնունդն այս տարի ոչ միայն ընդլայնեց մասնակից երկրների աշխարհագրությունն ու ապահովեց աննախադեպ մասնակցություն, այլև ունեցավ նորամուծություններ, որոնցից մեկը մրցանակակիրների արվեստի միջազգային ստեղծագործական ճամբարն է, որին մասնակցում են փառատոնի մրցանակակիր շուրջ 60 սան Հայաստանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից: Արվեստի Ստեղծագործական ճամբարի 3 փուլերի ընթացքում իրենց ստեղծագործական հանգիստը վայելող փառատոնի մրցանակակիրներից շատերն էլ պատրաստվում են առաջիկա համերգային շրջագայություններին՝ աշխարհի տարբեր երկրներում: