Մարտիրոս Սարյանի «Բանաստեղծը Արագածի լանջերին» կտավը Լոնդոնի Sotheby-ի աճուրդում վաճառվել է 623,650 ֆունտով։
Մեկ այլ հայ նկարչի՝ Դմիտրի Նալբանդյանի »Մարգարիտկաներ» նկարը վաճառվել է 175,250 ֆունտ ստեռլինգով։
Հայտնի Sotheby աճուրդների տունը երկուշաբթի օրն սկսել է երկօրյա երեկոյան աճուրդներ, որտեղ ներկայացված են հիմնականում ռուսական արվեստի 29 գեղարվեստական գործեր։
Աճուրդում նաեւ ռեկորդ է սահմանվել։ Վալենտին Սերովի «Պրոսկովյան Մամոնտովա» նկարը վաճառվել է 1,2 մլն ֆունտով, ինչը մինչեւ հիմա ամենաբարձր գինն է այս նկարչի աշխատանքների համար։