
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանն այսօր հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նախատեսվում է, որ քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 1- ին։
Խորհրդարանը ցրելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր կոալիցիոն կառավարություն ձեւավորելու անհնարինության մասին։
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Էրդողանին խնդրել էր կառավարություն ձեւավորելու մանդատը տալ իրեն, սակայն նախագահը հայտարարել էր, թե չի կարող ժամանակ կորցնել եւ կանցկացնի արտահերթ ընտրություններ, հայտնում է AP –ն։




