Մշակույթ

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր, աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է:

Սերժ Թանկյանը ծնվել է 1967 օգոստոսի 21-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 1992-ից մինչեւ օրս ապրում է ԱՄՆ -ում: 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

Back to top button