
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, եթե համընկնի գրաֆիկները: Սրա մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ եթե մեր նախարարների գրաֆիկները թույլ տան, նման հանդիպում տեղի կունենա: Լավրովն ու Քերրին ռեկորդային թվով հանդիպումներ են ունեցել երկկողմ հարաբերությունների ողջ ընթացքում»,-հայտարարել է Զախարովան: Նա միաժամանակ նշել է, որ դեռ «անհայտ է», թե ԱՄՆ Պետդեպի կողմից նման հանդիպում կազմակերպելու դիմում եղե՞լ է, թե՞ ոչ:




