Միջազգային

Անցկացվում են ռուս- չինական՝ պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները

Հեռավոր Արեւելքում այսօր մեկնարկել է «Ծովային փոխգործակցություն 2015» ռազմածովային զորավարժությունների երկրորդ փուլը Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմանավերի մասնակությամբ։ Զորախաղերին մասնակցում են 22 ռազմանավ եւ սուզանավ, 20 թռչող սարք, 500- ից ավելի ծովային հետեւակային, 40 միավոր զրահատեխնիկա, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Ֆեդոտենկովը։

Փորձագետներն ուշագրավ են համարում, որ ռուս- չինական ծովային եւ օդայի դեսանտայինները զորավարժություններ անցկացվում են այն ժամանակ, երբ Եվրոպայում ՆԱՏՕ- ի անդամ երկրներն անցկացնում են օդա- դեսանտային ուժերի զորախաղեր՝ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի գլխավորությամբ։ Սրանք սառը պատերազմից հետո դաշինքի ամենախոշոր զորավարժություններն են։

The Washington Times- ն իր հերթին գրում է, որ ռուս- չինական զորավարժությունները խոշորագույնն են պատմության մեջ։

Back to top button