ՄշակույթՑեղասպանություն 100

Օտյանի «Անիծյալ տարիները» ՝ պարսկերենով

Պարսկերենով լույս է տեսել Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ 1914-1919, անձնական հիշատակներ» գիրքը։ Այն Մեծ եղեռնի եւ բռնագաղթի օրերի մասին հեղինակի հուշագրությունն է։

Թարգմանությունն իրականացվել է Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի նախաձեռնությամբ՝ Ցեղասհանության 100- րդ տարելիցի շրջանակներում, հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը։

Թարգմանիչը Անդրանիկ Խեչումյանն է, որը մինչ այդ թարգմանել էր նաեւ Օտյանի «Ընկեր Բ, Փանջունի» վեպը։ Երգիծաբանի այս գործը շատ ջերմ էր ընդունվել իրանցի ընթերցողի կողմից եւ հրատարակվել երկրորդ անգամ։

Back to top button