
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհնար է ձեւավորել կոալիցիոն կառավարություն։ Նա այս հայտարարությամբ, ըստ էության, ամփոփել է Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի հետ բանակցությունների արդյունքները։
Երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Ազգայնական շարժման հետ բանակցություններ էր վարում խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում 2002- ից ի վեր առաջին անգամ կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։
Եթե կառավարությունն այդպես էլ չկազմվի, ապա նախագահ Էրդողանը պետք է ցրի խորհրդարանը եւ նշանակի արտահերթ ընտրություններ։




