Միջազգային

Մոսկվան եւ Թեհրանը հանդես են գալիս հարաբերությունները խորացնելու օգտին

Մոսկվան եւ Թեհրանը իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ընդունումից հետո բոլոր հնարավորություններն ունեն երկկողմ հարաբերությունները խորացնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Այսօր Մոսկվայում տեղի են ունեցել ՌԴ եւ ԻԻՀ ԱԳ նախարարների՝ Լավրովի եւ Ջավադ Զարիֆի բանակցությունները։

Սերգեյ Լավրովը հատկապես ընդգծել է համագործակցությունը ռազմա- տեխնիկական ոլորտում՝ նկատի ունենալով Կասպյան տարածշրջանում սպառնալիքները։ Նա նաեւ նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Իրանի հետ համատեղ գործողություններում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի կարգավորման հարցում։

Երկու նախարարներն էլ վստահեցրել են, որ հանդես են գալիս Սիրիայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, սակայն անթույլատրելի են համարում դրա համար նախագահ Ասադի հրաժարականի նախապայմանը։

Մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը նաեւ խոսակցություն է որակել իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանի Մոսկվա այցը։ Գեներալի նկատմամբ գործում է ՄԱԿ- ի ԱԽ՝ միջազգային այցերի արգելքը՝ պայմանավորված Թեհրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ նրա դերով։

ԱՄՆ տվյալներով՝ գեներալ Սուլեյմանը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել հուլիսի երկրորդ կեսին։

Կարդացեք նաև

Back to top button