
Բրազիլիայի քաղաքներում զանգվածային հանրահավաքներ են տեղի ունեցել նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականի պահանջով։ Հարյուրհազարավոր ցոկցարարներ դուրս են եկել մայրաքաղաք Բրազիլիայի, նաեւ Սան Պաուլուի, Ռիո դե Ժանեյրովի եւ այլ քաղաքների փողոցներ՝ հանդես գալով կոռուպցիայի դեմ եւ պահանջելով երկրի նախագահի պաշտոնանկությունը, հայտնում է «Ռոյթերը»։
Մասնակիցների թիվը, ըստ կազմակերպիչների, եղել է 1,9 մլն, իսկ ըստ ոստիկանության՝ 866 հազար։
Նախագահ Ռուսեֆն իր հրաժարականի պահանջը պետական հեղաշրջմանը հավասար գործողություն է որակել եւ ընդգծել, թե չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։ Ընդ որում՝ իշխանությունները հանրահավաքներն անվանել են ժողովրդավարության դրսեւորում։




