
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Անկախության օրվան նվիրված իր ելույթում կոռուպցիան եւ միջկրոնական տարաձայնությունները համարել է երկրի գլխավոր թշնամիներ։
Նրա խոսքով՝ կոռուպցիան Հնդկաստանն ուտում է միջատների նման։ Նա նաեւ հայտարարել է, որ Հնդկաստանում չի կարող լինել խտրականություն որեւէ կաստային եւ դավանանքի նկատմամբ՝ այն որակելով երկրի միասնությունը թունավորող թույն։




