Միջազգային

Չինական Տյանձինում նոր պայթյուններ են հնչում

Չինական Տյանձինում, որտեղ երկու օր առաջ խոշոր պայթյուն էր տեղի ունեցել դյուրավառ իրերի պահեստում, այսօր առավոտյան նույն տեղում որոտացել են նոր պայթյուններ՝ քիմիական նյութերի հնարավոր արտահոսքի պատճառով։ Հայտարարվել է տարհանում 3 կմ շառավղով։ CNN- ը հաղորդում է, որ այդ տարածքում գտնվում է տուժածների օգնության առնվազն մեկ կենտրոն։

Փրկարարները քիմիական պաշտպանության հագուստով հետազոտում են միջադեպի վայրը։ Թեեւ ուրբաթ օրը հրշեջներին հաջողվել էր կրակը հսկողության տակ վերցնել, սակայն այսօր կրկին փլատակներից սեւ ծուխի ամպեր են բարձրանում։

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը տեղի ունեցած պատահարի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 85- ի, այդ թվում՝ 21 հրշեջ։

Չինաստանի բնապահպանության նախաարությունը ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի հետեւանքների վերացման ժամանակ հայտնաբերվել են ցիանիդ եւ այլ թունավոր քիմիական նյութեր։

Back to top button