
Թուրքիայում «Քամփ Արմենի» որբանոց- ճամբարում հսկողություն իրականացնող «Նոր զանրթոնք» կազմակերպության ակտիվիստների դեմ կեսգիշերին մոտ հարձակում է իրականացվել։
Tert.am- ը հայտնում է, որ «Նոր զարթոնքը» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հարձակումն իրականացվել է շենքի քանդելը թույլ չտալու ակցիայի 100- րդ օրը։ «Օրեր շարունակվող ճնշումներից հետո, օգոստոսի 13-ին, «Արմեն» ճամբարի դիմադրության 100-րդ օրը, գիշերը ժամը 23:30-ի մոտակայքում ֆաշիստական հարձակում է իրականացվել: Երկու մեքենաներով ճամբար եկած անձինք հերթապահող մեր ընկերների վրա փայտերով հարձակում են իրականացրել: Այդ ընթացքում մեր ընկերներից երկուսը ծեծի են ենթարկվել»։
Հակառակ հարձակմանը՝ «Նոր զարթոնքը» խոստանում է շարունակել պայքարը։




