
Չինաստանի բանկը երրորդ օրն անընդմեջ արժեզրկում է յուանը, այս անգամ՝ դոլարի նկատմամբ այն արժեզրկվել է 1%- ով (մինչ այդ արժեզրկվել էր 1,9% եւ 1,6%)։ Չինաստանի իշխանությունների այս քաղաքականությունը համաշխարհային շուկաներում իրարանցում է առաջացրել։
Այս շաբաթ յուանն անցած 20 տարիներին ամենամեծ անկումն է գրանցել։ Սրա շնորհիվ չինական արտահանվող ապրանքները միջազգային շուկաներում դառնում են ավելի էժան եւ մրցունակ, նշում են փորձագետները։




