Հասարակություն

Այս գիշեր հակառակորդը հրադադարը խախտել է 170 անգամ

Օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60  և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 154 արկ: Ընդհանուր առմամբ` նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի  պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2600 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը:

Back to top button