Միջազգային

Լեհաստանը Ռուսաստանում պարենի ոչնչացումը համեմատում է գոլոդոմորի հետ

Լեհաստանի ղեկավարությունը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի իրենց գործընկերների՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված սնունդը ոչնչացնելու նախաձեռնությանը։ Երկրի գյուղատնտեսության նախարար Մարեկ Սավեցկին հայտարարել է, որ Ռուսաստանի բնակինչերը ոչնչացվող պարենամթերքի կարիքն ունեն եւ տեղի ունեցածը համեմատել է 20- րդ դարի 30- ական թթ. սովի՝ գոլոդոմորի հետ։

«Ես ցանկանում եմ կոչ անել նախագահ Պուտինն, որպեսզի նա չգնա Խորհրդային Սիության իր նախորդների հետքերով, ես նկատի ունեմ 30- ական թվականները, չոչնչացնի պարենը, որը ռուսաստանցի գործարարները մեծ դժվարությամբ գնում են Եվրոպայի եւ աշխարհի տարբեր շուկաներից։ Ռուսաստանցիներն այժմ այդ պարենի կարիքն ունեն եւ մեր սլավոնական ավանդույթով սնունդի ոչնչացումը, հացի ոչնչացումը մեծ մեղք է համարվում։ Պարոն Պուտինը չպետք է դա անի։ Դա հիշեցնում է Ուկրաինայում եւ ԽՍՀՄ այլ շրջաններում 30- ական թվականների գոլոդոմորը»,- ասել է նախարարը Լեհասատնի ռադիոյի եթերում։

Back to top button