

«Ոտքի Հայասատան» քաղաքացիական նախաձեռնության օրակարգն անփոփոխ է մնում, ՀԾԿՀ անդամների հրաժարական, ՀԷՑ-ի ազգայնացում, ինչպես նաև էներգետիկ համակարգում բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկում:
«Ոտքի Հայասատան» քաղաքացիական նախաձեռնության օրակարգն անփոփոխ է մնում։ Պահանջները երեքն են՝ ՀԾԿՀ հանձնաժողովի հրաժարական, ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության ազգայնացում և էներգետիկ համակարգում ճգնաժամ առաջացրած վիճակի համար օրենքի առաջ պատասխանատվության ենթարկում, այսօր ասաց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը ու հավելում, որ հասունացել է պահը, որպեսզի պահանջեն հանրային կարևորության օղակների մաքրումը կոռուպցիայից: «Գիտակցում ենք նաև, որ անապահով խավն ատելությամբ է լցված հարուստների նկատմամբ, սոցիալական վիճակն ավելի ու ավելի է լարվում, իսկ միջին խավը լքում է երկիրը»,- ասաց։
Նախաձեռնությունը, սակայն, առաջիկայում ընդլայնելու է ներկայացվող պահանջները: Ձևավորելու են քաղաքացիական շարժման օրակարգ, որն ընդգրկելու է պետության, հասարակության կարևորագույն հարցերը՝ տարբեր ոլորտների հետ կապված: «Օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա շարժման հավաքը, որին, սակայն, լայն զանգվածների ներկայություն չենք ակնակալում:Պատճառն, անշուշտ, ամառային արձակուրդներներն են: Բայց այդ օրը մենք հավաքի ժամանակ ներկայացնելու ենք մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունը»:
Նախաձեռնության մյուս անդամ, տնտեսագետ Դավիթ Հովհաննիսյանն իր հերթին նկատում է, որ շարժումը որևէ կաշկանդվածություն չունի և պատրաստ է բարձրացնել հայ հասարակությանը հուզող ցանկացած հարց:




