ԿարևորՀասարակություն

Պերմյակովի գործով դատական բաց նիստը՝ օգոստոսի 12- ին

Երեւանում 5- րդ կայազորային դատարանն այսօր վեց ամսով երկարաձգել է Վալերի Պերմյակովի կալանավորման ժամկետը, որը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն։

«Կալանքի մեջ գտնվելու ժամկետը երկարացվել է մինչեւ 2016 թ. հունվարի 30- ը։ Դատարանի որոշման համաձայն՝ Պերմյակովի գործով դատական բաց նիստը նշանաված է 2015 թ. օգոստոսի 12- ին, ժամը 9.30- ին»,- հայտնել է նա։

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել զենքով դասալքության, զենքի եւ զինամթերքի հափշտակության, ապօրինի տիրանալւ մեջ։

Նախնական տվյալներով՝ հունվարի 12- ին ռուսական ռազմակայանի զինծառայող շարքային Պերմյակովը լքել է ծառայությունը, զենքով գնացել քաղաք, որտեղ Գյումրիի տներից մեկում ավտոմատով կրակել եւ սպանել է Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, վիրավորել ընտանիքի կրտսեր անդամին՝ վեց ամսական երեխային։ Վերջինը հիվանդանոցում ավելի ուշ մահացել է։

Պերմյակովը ձերբակալվել է հանցագործության օրը Թուրքիայի հետ սահմանը անցնելու փորձի ժամանակ։

Պերմյակովի՝ Ավետիսյանների սպանության քերական գործի վարույթը ռուսական կողմը հունիսի վերջին հանձնել է Հայաստանին։

Back to top button