Միջազգային

Գերմանիայում ԶԼՄ- ի դեմ գործ հարուցած դատախազը պաշտոնազրկվել է

Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մասը պաշտոնանկ է արել երկրի գլխավոր դատախազ Հարալդ Ռանգեին, հայտնում է DPA գործակալությունը։

Պաշտոնանկությունն այն սկանդալի հետեւանքն էր, որն սկիզբ էր առել Netzpolitik.org պորտալի դեմ սկսված հետքննությունից հետո։ Երկրի դատախազությունը լրագրողներին կասկածում էր պետական գաղտնիքի հրապարակման մեջ։ Գերմանացի մի շարք քաղաքական գործիչների պահանջից հետո՝ դադարեցնել բլոգերների եւ նրանց տեղեկություններ տրամադրողների դեմ հետաքննությունը, գլխավոր դատախազը նախարար Մասին մեղադրել էր քննության վրա ազդեցություն գործելու եւ դատական իշխանության անկախությունը խախտելու մեջ։

Ի պատասխան՝ արդարադատության նախրարը հայտարարել էր, որ դատախազ Ռանգեն կորցրել է իր նկատմամբ վստահությունը։

Իսկ այս սկանդալի պատճառն այն էր, որ Netzpolitik.org- ը հրապարկել էր գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց՝ գերմանական հատուկ ծառայությունները ստեղծել էին ինտերնետի վերահսկողության նոր ծառայություն, որը պետք է հավաքեր, վերլուծեր եւ վերահսկեր սոցիալական ցանցերում արմատական տրամադրություններ ունեցող մարդկանց եւ ծայրահեղականների գրագրությունները։

Back to top button