
«Օքսֆամի» հայաստանյան ներկայացուցչությունը տևական ժամանակ է, որ Տավուշի և Վայոց ձորի մարզերում աշխատում է փոքր ֆերմերային տնտեսությունների հետ՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների տնտեսական զարգացմանը,
սակավառեսուրս համայնքներում էլ նվազեցնել աղետներն ու գյուղատնտեսական ռիսկերը: Ջերմոցային տնտեսությունների ստեղծումն այդ լուծման ուղիներից մեկն է։ Ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը սոցիալական ձեռնարկության գաղափարն է,քանի որ ձեռնարկության շահագործումից գոյացած շահույթի մինչև 40%-ն ուղղվելու է համայնքային սոցիալական խնդիրների և կարիքների լուծմանը:
Համայնքների զարգացումը հատկապես թիրախային մարզերում` Տավուշում և Վայոց ձորում միշտ գտնվել է «Օքսֆամի» ուշադրության կենտրոնում. շեշտը դրվել է փոքր ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա: «Ռադիոլուրի» հետ զրույցում «Օքսֆամ»-ի կենսաապահովման ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը հավաստացնում է, որ ֆերմերները բախվում են մարքեթինգային, մատակարարման եւ մի շարք այլ խնդիրների: Եվ նրանց հիմնական առաքելություն է, որպեսզի կոոպերատիվների շնորհիվ ֆերմերներն ստանան նոր ծառայություներ,այն է՝ ֆինանսական ռեսուրսների մատչելիություն, քանի որ «Օքսֆամը» համագործակցում է միկրովարկավորման կառույցներրի հետ, որոք տրամադրում են մատչելի վարկեր։ «Առաջին տարին որպես խթան տրամադրվում են զրոյական տոկոսոդրույքով վարկեր»,- ասումէ Վադիմ Ուզունյանը։
Բայց մինչ խթանիչ գործունեություն իրականացնելը՝ առաջին հերթին ֆերմերեին պետք է համախմբել կոոպերացիաների շուրջ, քանի որ ֆերմերները չեն կարող միայնակ լուծել իրենց խնդիրները։ Վադիմ Ուզունյանը նկատում է, որ գյուղացիներին դժվար է համոզել, որ համախմբվեն մեկ գաղափարի շուրջ, այն որ վարելու են միասնական տնտեսություն, բայց երբ տեսնում են արդեն դրական արդյուքները, այլևս նման խնդիրներ չեն առաջանում: Ծրագրերից առաձնացնում է հատկապես ջերմոցային տնտեսությունների հետ տարվող աշխատանքները:
Նշում է, որ բույսի «ստեղծման» օրվանից մինչև բերքահավք այն գտնվում է «Օքսֆամի» մասնագետների ուշադրության կենտրոնում:
Վադիմ Ուզունյանը նշում է, որ ֆերմերների հետ նրանց աշխատանքները չեն սահմանափակվում մեկ տարով: Աշխատանքի արդյունքները տեսնելուց հետո ֆերմերն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում աշխատանքերի շարունակակության հարցում, քանի որ մասնագետները նրանց անընդհատ խորհուրդներ են տալիս՝ հողը ինչպես մշակել,ինչ մշակաբույսներ ցանել, ինչպիսի թունաքիմիկատներ օգտագործել և երբ օգտագործել՝ բերքը չվնասելու համար։





