Միջազգային

Թուրքիայի հետ հրադադարն այլեւս իմաստ չունի, հայտնում են քուրդ ապստաբները

Քրդական ռազմական կազմավորումների ներկայացուցիչները հայտարարել են, որ Անկարայի հետ հրադադարը կորցրել է իմաստը՝ Իրաքի հյուսիսում այս գիշեր քրդական ճամբարների վրա թուրքական ավիահարվածներից հետո։

«Հրադադարն այլեւս իմաստ չունի թուրքական զավթիչ բանակի կողմից  ինտենսիվ ավիահարվածներից հետո»,- «Ռոյթերին» հայտնել են Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավարությունից։

Հրադադարը հաստատվել էր 2013- ի գարնանը Թուրքիայի այն ժամանակվար վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանի եւ քուրդ ապստաբների միջեւ մեկ տարուց ավելի տեւած դժվարին բանակցություններից հետո։

Back to top button