Հասարակություն

Սեւանա լճի հատակում աղբից բացի նաեւ հետաքրքիր բաներ կան, ասում են սուզորդները

sonahakobyan

Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողներն ու Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի  սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը, նախագահ Կլոդ Թուլումջյան և տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը լրագրողներին են ներկայացրել Սևանա լճի ստորջրյա վեցերորդ ֆրանս-հայկական գիտարշավի արդյուքները:  Նրանք խոսել են նաև Սևանա լճի ստորջրյա մասում նոր տեսարժան վայրերի բացահայտման, հնէաբանական մասունքների հայտնաբերման, ախտոտման ավելացման լճի համար չափազանց վնասակար ազդեցության մասին: 

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի վերջին 6 տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ Սևանա լճի բոլոր ափերը, նաև լճի հատակը բավականին աղտոտված են: Սա, իհարկե, վտանգավոր է, քանի որ այդ աղբը չի կարող անհետևանք մնալ, ասում են ջրասուզորդները:

Կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանի տեղեկացմամբ՝ ինչպես ափին, այնպես էլ հատակին հիմնականում ցելոֆանե տոպրակներ, ինչպես նաև պլաստմասսայե մեկանգամյա օգտագործման ամաններ և բաժակներ են գտնում:

Ջրասուզորդների կողմից վերջին գիտարշավն անցկացվել է հուլիսի 15-23-ը: Բացի աղբից՝ Սևանա լճի հատակին տեսնելու շատ բան կա և այս առումով իրենք պատրաստ են կազմակերպել նաև սիրողական արշավներ հետաքրքրասերների և ստորջրյա կյանքի սիրահարների համար, հայտնեց կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը։

Նշենք, որ Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի հիմնական նպատակն է լուսանկարել Սևանա լճի ստորջրյա կյանքը, հայտնաբերել իրեր, վերցնել նմուշներ ու դրանք փոխանցել  գիտնականներին հետազոտման համար:

Կարդացեք նաև

Back to top button