

Բերքառատ տարի և գյուղատնտեսական բարեհաջող տարի, ամփոփելով գյուղատնտեսական տարվա կիսամյակայի արդյուքները այսօր հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստանը: Նա նշել է, որ բնակլիմայական նպաստավոր պայմաններից բացի բերքառատ տարուն նպաստել է նաև ՀՀ կառավարության կողմից շարունակաբար իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնք ևս մեծապես նպաստում են հանրապետությունում գյուսատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների մեծացմանը, հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների համախառն բերքի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև հող օգտագործողների եկամուտների բարձրացմանը և երկրում տնտեսական աճի ապահովմանը:
Հանրապետությունում բոլոր ուղղություններով բերքահավաքի լայնամասշտաբ աշխատանքներ են ընթանում և այս տարի գրեթե բոլոր մշակաբույսերի գծով բացառությամբ դեղձենու, արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը, ամփոփելով գյուղատնտեսական տարվա կիսամյակայի արդյուքները՝ այսօր ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստանը: Նրա տեղեկացմամբ՝ 2014 թվականի համեմատ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն այս տարի ավելացել են շուրջ 17 հազար հեկտարով: Ավելացած ցանքատարածությունների հաշվին 11 հազար հեկտարով ավելացել են հացահատիկ, հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները, 2500 հա-ով բանջարեղենի ցանքատարածությունները, 870 հա-ով բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, 970 հա-ով կարտոֆիլի ցանքատարածությունները:
Բերքահավաքի աշխատանքներն սկսվել են նաև բանջարեղենի արտադրության ոլորտում: Այսօրվա դրությամբ 165 հազար տոննա բանջարեղենից միայն 43 հազար տոննան՝ լոլիկ: Հաշվի առնելով նպաստավոր պայմանները, ակնկալվում է բարձր որակի բերք:
Հանրապետության համար կարևոր մշակաբույսերից փոխնախարարն առանձնացրեց կարտոֆիլը՝ ընդգծելով, որ կարտոֆիլի ցանքատարածություններն այս տարի ավելացել են 970 հա-ով: Վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը գրեթե մոտեցել է ավարտին, սակայն հոգօգտագործողները շատ լավ են տիրապետում իրավիճակին և հողը համարելով լավագույն պահեստ, դեռևս ամբողջությամբ չեն հավաքել կարտոֆիլը: Ըստ այդմ այսօրվա դրությամբ արտադրվել է 73 հազար տոննա կարտոֆիլ:
Անդրադառնալով խաղողի բերքին՝ փոխնախարարը նշեց, որ արձանագրել են ֆիլոքսերա տեսակի վարակ և մեծ աշխատանքներ են իրականացվում այն կանխելու ուղղությամբ: Հաշվի առնելով այս խնդիրը, Սամվել Գալստյանն այնուամենայնիվ հայտնեց, որ այս տարի խաղողի հիանալի բերք կա և այս բերքի ծավալներն այս տարի կլինի լավագույններից մեկը:




