
Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան եւ Նեպալը դարձել են Շանհայի համագործակցության կազմակերպության «երկխոսության գործընկեր», իսկ Բելառուսը՝ «դիտորդ երկի։
Ուֆայում այսօր մեկնարկած կազմակերպության գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը սկսում է զարգացման նոր փուլ, քանի որ նրան են միանում Հնդկաստանն ու Պակիստանը։
«Այսօրվա գագաթաժողովը բացում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում զարգացման նոր փուլ։ Կազմակերպության գոյության մեջ առաջին անգամ գործարկվում է նոր անդամների՝ Հնդկաստանի եւ Պակիստանի ընդունելությունը»,- հայտարարել է Պուտինը։




