
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ուֆա, որտեղ անցկացվում են ԲՌԻԿՍ- ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաշկիրիայի մայրաքաղաքի օդանավակայանում։
Ավելի վաղ՝ Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։




