

2013 թ հուլիսի 1-ից Հայաստանի չորս՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում գործող միգրացիոն տեղեկատվական ու խորհրդատվական կենտրոններն այսօր պաշտոնապես հանձնվել են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը: Միգրացիոն կենտրոնները ստեղծվել են ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն շրջանառու միգրացիայի և վերաինտերգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Վերջին տարիներին կենտրոնները գործել են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին կից:
Վերջին տարիներին մեր երկրից արտագնա աշխատանքի են ցանկանում մեկhել այնգամ այն մարզերի բնակիչները, որտեղ զարգացած է գյուղատնտեսությունը: Ավելի պարզ` գյուղացին կարող է իր առօրյա հոգսերը հոգալ հող մշակելով, սակայն արտագնա աշխատանքն է գերադասում։
Նման պատկեր է, օրինակ, Արմավիրի մարզում: Այստեղից էլ գրեթե նույնքան մարդ է մեկնում արտագնա աշխատանքի, որքան Շիրակից, Լոռիից ու Գեղարքունիքից: Ավանդաբար արտագնա աշխատանքի մեկնողները հենց այս մարզերից են:
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ իրենց միգրացիոն տեղեկատվական կենտրոնում բավականին մեծ է պոտենցիալ միգրանտների հոսքը, ովքեր ցանկանում են անպայման ծանոթանալ ՌԴ միգրացիոն օրենսդրությանը, փաստաթղթերին, որպեսզի կարողանան մեկնել Հայաստանից:
«Իհարկե՝ մեկնողների ու վերադարձողների պատկերը փոխվեց 2014թ, երբ ՌԴ միգրացիոն օրենսդրությունը փոփոխվեց ու ավելի խստացվեց»,- ասում է զրուցակիցս։
«Այս պահի դրությամբ մոտ 35 հազար ՀՀ քաղաքացի մուտքի արգելքի տակ չի կարողանում մեկնել Հայաստանից, 170 հազարից ավելին գտնվում է ՌԴ-ում՝ ռիսկի գոտում, և որ պահին լքի երկիրը, այլևս չի կարող մեկնել, որովհետև առնվազն երեք ամսից մինչև տասը տարի նրանց մուտքը կփակվի։ Շատերի մոտ այնքան ժամանակով է խախտումը, որ մինչև տասը տարի կարող են արտաքսման ենթարկվել այդ մարդիկ: Դրա համար այս պահին թիվը բավականին փոփոխված է»:
Բեժանյանի փոխանցմամբ՝ մեկնողների 77 տոկոսը 18-55 տարեկան տղամարդիկ են, 23 տոկոսը՝ կանայք են, կանանց մեծ մասը հիմնականում մեկնող տղամարդկանց ընտանիքի անդամներն են: Մեկնողների շուրջ 20 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն, մնացած 80 տոկոսը՝ միջնակարգ կամ միջին մասնագիտական:
Կազմակերպությունը 2013թ հուլիսի 1- ից Հայաստանի չորս՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում միգրացիոն տեղակատվական ու խորհրդատվական կենտրոններ է ստեղծել: Այստեղ պոտենցիալ ու վերադարձած միգրանտներն իրենց հուզող հարցերի պատասխաններն են ստանում: 277 անձ վերամասնագիտացման դասընթաց է անցել, 151- ը տեղավորվել են աշխատանքի, 17 անձ էլ դրամաշնորհների օգնությամբ սեփական բիզնես ծրագրին է սկսել:
Մարզերում միգրացիոն տեղակատվական ու խորհրդատվական կենտրոններն այսօր պաշտոնապես հաձնվեցին աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը: 2,5 տարվա ընթացքում չորս մարզերում գործող միգրացիոն ռեսուրս կենտրոններում խորհրդատվություն է ստացել 8 հազար քաղաքացի: Մեր երկրից մեկնողները ցանկանում են հակիիճ տեղեկատվություն ստանալ նախընտրած երկրի մասին, իսկ վերադարձածներն էլ բարձր աշխատավարձով աշխատանք են փնտրում:




