

Մանկական հաղորդումների պակասի ու վտանգավոր մուլտֆիլմերի մասին են այսօր խոսել ՀՊՄՀ-ի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս Կարինե Տիտանյանն ու հոգեբան Աննա Բադալյանը: Նրանք կարևորել են ծնողnերի հետևողականությունն ու ուղղորդումը տարբեր մուլտեր ու հաղորդումներ դիտելու գործում:
Հոգեբան Աննա Բադալյանի պարզաբանմամբ, իհարկե անհատի ձևավորման գործում նպաստավոր են մանկական հաղորդումներն, սակայն մանուկ հասակում տեսողական ընկալումներ կարող են առաջացնել մուլտֆիլմերը: Հեքիաթը ևս միջոց է երևակայություն ձևավորելու համար, սակայն այդ դեպքում ծնորղները, պետք է հնարավորություն տան երեխաներին նաև վերապատմելու հեքիաթը սեփական պատկերացումներով, այն նաև կզարգացնի խոսքը:
«Ինչ է պետք: Անուղղակի միջոցներով հղկել, ուղղորդել կարելի է նաև համակարգչի միջոցով»:
Կարինե Տիտանյանը նաև ուշադրություն հրավիրեց հարցին, որ կարևոր է հաշվի առնել, թե ինչ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը անհատի ձևավորման գործում: Նրանք ընդօրնակում են անհաջող հերոսներին ու նույն տոնով խոսում իրար հետ նաև բակում:
Մուլտերի նշանակության մասին խոսեց նաև հոգեբանը: Մանուկների սիրած որոշ մուլտֆիլմեր բացասական ազդեցություն են ունենում երեխայի պատկերացումների վրա: Նա հատկապես սիրված մի քանի մուլտեր առանձնացրեց. «Ռենջերները իրենց գույներով ագրեսիա են առաջացնում երեխաների մոտ»:
Անմեղ թվացող փոքրիկների սիրելի «Մաշան ու արջը» մուլտը նույնպես վնասակար է, սկզբից բավականին հաջող էր, սակայն ընթացքում այն փոփոխության ենթարկվեց ու Մաշան դարձավ կամակոր կերպարը, ինչը վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա: Անարդարություն է սերմանում Թոմն ու Ջեյրին: Անհաջող հեքիաթների շարքերում են նաև Մոխրոտը, որը պատճառ է դառնում աղջիկների չամուսնանալու և ասպետին սպասելու առումով, անհաջող է նաև Կարմիր գլխարկը, ով միայնակ հայտնվում է անտառում:
Հոգեբանը, իհարկե կտրուկ չի արգելում նման մուլտֆիլմերի ու հեքիաթների դիտումը, բայց կարևոր է համարում երեխային ճիշտ եզրակացության բերելը: Նա պետք է իմանա, որ կա վատը և նախընտրի դրականը:




