
Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետեր Դմիտրի Մեդվեդեւն ու Հովիկ Աբրահամյանը հուլիսի 9- ին Մոսկվայում քննարկելու են ԵՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության կայքը։
Վարչապետերի հանդիպման ժամանակ «նախատեսված է առեւտրատնտեսական համագործակցության երկկողմ եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման փոխգործակցության հրատապ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։




