
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող և պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում՝ Բաքվից 120 կմ հեռավորությամբ, պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 19 մարդ։
Համաձայն պաշտպանական արդյունաբերության նախարարության տեղեկության՝ տեղի է ունեցել «արտադրական վթար»։ Սկսվել է քննություն։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մեկ մարդ զոհվել է։ Ընդհանուր առմամբ՝ գործարանում աշխատում է 245 մարդ։




