

100 երգ «Շիրակը` որպես ցեղասպանության ենթարկված արևմտահայության մշակույթի հանգրվան խորագրով ծրագրի» շրջանակում, «Ծիրանափող» մշակութային կենտրոնի երիտասարդների հետ Բանահավաքչական գիտարշավով շրջելով մարզի 2 տասնյակից ավելի գյուղական բնակավայրեր հավաքել են ու նոտայագրել, և նորովի ներկայացրել հանդիսատեսի դատին՝ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի կատարմամբ:
Մեղեդին վերականգնելով և շատ կարճ ժամանակահատվածում գործիքավորելով՝ արդեն 10 երգ նոր շնչով նոր սերնդի ներկայացուցիչները ներկայացրին հանդիսատեսի դատին՝ Գյումրիի արվեստների ակադեմիայի դահլիճում: Հանրապետության նախագահին կից երիտասարդական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մեկդարյա փոշուց մաքրված ու նորովի ներկայացրած ժողովրդական երգերն արդեն իրենց նոտաներով հասանելի են ժողովրդական երգերի ժողովածուով:





