Միջազգային

Մոսկվան երեւանյան իրադարձությունները քաղաքականացնելու միտում է տեսնում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի գործողությունները քաղաքականացնելու փորձ է արվում:  «Այդ իրադարձությունների արմատները բացառապես տնտեսական են, սակայն ոմանց թվում է, թե օգտակար կլիներ գործընացները տանել քաղաքական հունով», Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

«Շատ մեծ ուշադրություն է հատկացվում երիտասարդությանը ազգային օրակարգի ձևավորման հարցում, այդ թվում այսպես կոչված խաղաղ ցույցերի դիտակետից, որոնք ավելի ու ավելի են օրինաչափ դառնում», ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ երևանյան իրադարձությունները համեմատելով Մայդանի հետ:

«Գիտեք, ինպես են սկսվել գունավոր հեղափոխությունները, Մայդանը՝ Ուկրաինայում, ներկայիս հարաբերությունները՝ Հայաստանում: Կա գայթակղություն՝ հակակառավարական տրամադրություններ սրելու, թեև այս իրադարձությունների հիմքը բացառտապես տնտեսական է, սակայն, ինչ-որ մեկի համար, թերևս օգտակար է զարգացնել գործընթացները քաղաքական հունով», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը  ԲՐԻԿՍ-ի երիտասարդական ֆորումի մասնակցիների հետ հանդիպման ժամանակ:

 

Կարդացեք նաև

Back to top button