
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Եվրոպական առաջին խաղերի հաջող անցկացման կապակցությամբ այսօր պարգեւատրել է խաղերի Կամկոմիտեի նախագահ Մեհրիբան Ալիեւային «Հեդար Ալիեւ» մեդալով։
Հրամանագրի համաձայն՝ Ալիեւը Ալիեւային Ալիեւի մեդալով պարգեւատրել է մշակույթի, կրթության, առողջապահության եւ սպորտի զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի, միջազգային մասշտաբով ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության քարոզչության եւ Եվրոպական առաջին խաղերի կազմակերպման բարձր մակարդակի համար։




