
Թունիսում՝ Սուս քաղաքի Imperial Marabha հյուրանոցում անհայտ ոստիկանական համազգեստով անձինք կրակ են բացել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 27 մարդ, նրանց թվում կան բազմաթիվ բրիտանացիներ:Դեպքի վայրում ոստիկանները ոչնչացրել են հանցագործներից մեկին, որի ձեռքում եղել է «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ:Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել:
Սոմալիում «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները ներխուժել են Աֆրիկյան միության զորակազմի ռազմակայան՝ սպանելով 30 մարդու: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լի ավտոմեքենայով ներխուժել է ռազմակայանի տարածք:
Քուվեյթի մայրաքաղաք Էլ Քուվեյթի մզկիթներից մեկում ևս այսօր պայթյուն է որոտացել: Al Jazeera-ն հայտնում է, որ կան զոհեր եւ վիրավորներ: Պայթյունը որոտացել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:




