


Սոցիալական պայքարի դուրս եկած երիտասարդներն այն աստիճանի են հուզել եւ ոգեւորվել ավագ սերնդի քաղաքական գորիչներին, որ նրանցից ոմանք արդեն այսօր հայտարարել են, որ իրենց սերունդն արդեն սպառված է, պետք է տեղը զիջել եւ հնարավորություններ տալ երիտասարդներին: Բայց հիմնական ասելիքը սա չէր: Քանի դեռ իշխանությունը լռում է, ցուցարարները որեւէ առաջարկներ չեն ներկայացնում, խնդրի հանգուցալուծման վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացնում են կողքից հետեւողները:




