
Այսօր ֆրանսիացի տաքսիստները մասշտաբային անժամկետ բողոքի գործողություն են սկսել, փակել են խոշոր քաղաքների հիմնական փողոցները, ինչպես նաև մայրաքաղաք Փարիզի միջազգային օդանավակայաններ տանող ճանապարհները: Ֆրանսիական մայրաքաղաքի, ինչպես նաև Մարսելի, Լիոնի, Բորդոյի և մի շարք այլ խոշոր քաղաքների երթևեկությունը կաթվածահար է: Տաքսիստները բողոքում են տեխնոլոգիական նորարարության՝ UberPOP բջջային հավելվածի դեմ, որը թույլ է տալիս մասնավոր տաքսի կանչել և վճարումն իրականցնել հեռախոսով: Հավելվածը բազմաթիվ օգտատատեր ունի, ինչն էլ խփում է լիցենզավորված տաքիների վարերդբերի գրպանին: Ֆրանս-պրես գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կնյազեֆը Փարիզի իշխանություններից պահանջել է կասեցնել բջջայինի միջոցով չլիցենզավորված ծառայություններ մատուցող ընկերության գործունեությունը:
Ֆրանսիացի տաքսիստները զանգվածային գործադուլ են սկսել՝ բողոքելով չլիցենզավորված մասնավոր ուղևորափոխադրման դեմ, որն այժմ մեծ տարածում է գտնում հատուկ բջջային ծառայությունների շնորհիվ։ Բողոքի գլխավոր ակցիան այժմ անցկացվում է Փարիզում, որտեղ վարորդները կազմակերպված դուրս են եկել քաղաքի փողոցներ և արգելափակել մայրաքաղաքային շրջանի գլխավոր մայրուղիները, ինչպես նաև խոչընդոտում են մեքենաների մուտքը դեպի Փարիզի օդանավակայաններ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Լարված իրավիճակ է ստեղծվում նաև նշանակությամբ 2-րդ Օրլի օդանավակայանի շրջակայքում։ Դժվարացել է մուտքը դեպի Փարիզի Հյուսիսային կայարան, որտեղից գնացքները մեկնում են Լոնդոն, Բրյուսել, Ամստերդամ։




