
Հունիսի 29-ին Մինսկում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, կքննարկվեն միջազգային օրակարգի հրատապ հարցեր:
«Արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում «Արեւելյան գործընկերության» ընթացիկ վիճակի եւ հետագա զարգացման հեռանկարների հարցերն են մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքների համատեքստում: Նաեւ ենթադրվում է, որ միջոցառման ավարտին մասնակիցները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հիմնական հրատապ թեմաների վերաբերյալ»,- Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
Պաշտոնյան հավելել է, որ հանդիպման արդյունքներով որեւէ փաստաթուղթ նախատեսված չէ ընդունել։




