
Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդում Լեհաստանն ու Ռումինիան անվանել են Մոսկվայի պոտենցիալ թիրախներ՝ այդ երկների տարածքում ամերիկյան հակաօդային պաշտպանության տարրեր տեղակայելու դեպքում:
«Խորհուրդ եմ տալիս Լեհաստանի և Ռումինիայի իշխանություններին չմշակել նման ծրագրեր, այլապես կդառնան Ռուսաստանի թիրախը», հայտարարել է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը:
Մեկնաբանելով Վաշինգտոնի հայտարարությունները՝ Արևելյան Եվրոպայի 7 երկրներում 250 միավոր ծանր տեխնիկա տեղակայելու մտադրության մասին, պաշտոնյան խորհուրդ է տվել դիմել բժշկի: Լուկյանովը նաև նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում է մոտ 2 հազար քաղաքացի և մտավախություն է հայտնել, որ նրանք կարող են վերդառնալ Ռուսաստան:




