

Խորհրդարանը արտահերթ նստաշրջանի 7-րդ օրվա աշխատանքը սկսել է էլեկտաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի և դրան հաջորդած իրադարձությունների անդրադարձով:
Մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել, բերման են ենթարկվել 200-ից ավելի քաղաքացիներ, ուժ է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ, ովքեր իրենց մասնագիտական պրատականություններն են կատարել՝ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու պահանջել, որ բերման ենթարկվածներն ազատ արձակվեն, իսկ ապօրինի գործողությունններ կատարողները պատժվեն:
Իրադարձություններին բոլորս ենք հետևել և ունենք մեր գնահատականները ՝ ասել է Գալուստ Սահակյանը՝ պատգամավորներին առաջարկելով հարցը քննարկել ընդմիջման ժամանակ, իսկ վարման կարգով ելույթ ունենալ միայն քվեարկվող հարցերի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր քվերակվող բոլոր հարցերին դեմ է քվեարկելու ՝ ի նան բողոքի: ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը հիշեցրել է, որ քվեարկվող հարցերից մեկը՝ էներգահամակարգին վերաբերող համաձայնագիրը, ուղիղ կապ ունի բողոքի ակցիայի հետ: ՕԵԿ-ն առաջարկել է ստորագրահավաք սկսել և արտահերթ նստաշրջան հրավիրել:
Հովհաննես Մարգարյան, Գալուստ Սահակյան, Վահե Էնֆիաջյան
Պատգամավորներն այդուհանդերձ եկել են համաձայնության՝ խորհրդակցության հավաքվել ԱԺ նախագահի աշխատասենյակում:




