

Արմավրի մարզի Առատաշեն գյուղում օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ կատարվեց նաև առաջին մկրտության արարողությունը: Եկեղեցին կառուցմանը մասնակցել են համայնքի բնակիչները: Հավատքի տունը կապող օղակ է դարձել համայնքի համախմբման գործում: Օծումը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:
Եկեղեցու զանգերը կոչնակ էին ժողովրդին իր հարկի տակ հավաքելու և աստծո տաճարում աղոթք բարձրացնելու համար: Առատաշենում նորակառույց սուրբ Աստվածածին եկեղեցին օծվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:
«Եկեղեցիների կառուցումը պետք է շարունակվի, քանի, որ դա ժողովրդի ցանկությունն ու պահանջն է»,- ասաց թեմի հոգևոր հովիվը: Առատաշենում կա 19-րդ դարում կառուցված կիսավեր եկեղեցի, որը խորնարհվել էր դեռ խորհրդային տարիներին: Տարածքը տեղացիները մասնավորեցրել են, ինչն էլ հնարավոր չի եղել վերակառուցել:
Առատաշենում կա նաև սրբատեղի: Կարգալույծ քահանա Միսակ Սարիբեկյանը նշեց, որ զատկի հաջորդ կիրակին իրենց ուխտի օրն է, իսկ եկեղեցին անհրաժեշտ էր համայնքին:
Քրիստոնեական հավատքի բոլոր ծեսերն արդեն կկատարվեն տեղի եկեղեցում: Եկեղեցին համայնքի համախմբման կապող օղակ էր դարձել և տեղի բնակիչների ուժերով է կառուցվել:
Ազգանվեր գործի նախաձեռնությունը Արամ Պողոսյանինն է: Աստվածահաճո գործի համար բարերարն արժանացել է վեհափառ հայրապետի օրհնությանն ու Առաքելական եկեղեցու սուրբ Ներսես Շնորհալի բարձր պարգևին:
Նորակառույց եկեղեցին առիթ էր, որ նույն հարկի տակ հավաքվեն տարբեր վայրերում ապրող առատաշենցիները: Փոքրիկ Գագիկը եկել էր Կուրսկից, նա իր աղոթքում բարձրյալին իր ընտանիքի համար առողջություն:
Եկեղեցին ունի հոգևոր սպասավոր՝ Տեր Ներսես քահանա Ռուշանյանը, ով ծառայում է Արտիմետի սբ. Աստվածածին եկեղեցում և հարակից 5 գյուղի հոգևոր հովիվ է: Առատաշենի նորակառույց եկեղեցում օծումից հետո կատարվեց առաջին մկրտությունը: Վաղն էլ կմատուցվի սուրբ պատարագ:




