
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ավարտեց 20015 թվականի արցախյան համերգաշարը: Համույթն արդեն հինգերորդ անգամ է Արցախում հյուրախաղեր ունենում և ինչպես միշտ, այս անգամ էլ ինչպես տարբեր բնակավայրերում են ելույթներ ունեցել, այնպես էլ զորամասերում:
Երգիչներին ձայնակցելով է ընդունել արցախցի հանդիսատեսը «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի ելույթները Ստեփանակերտում, Ճարտարում, Ազոխում, Մարտակերտում, Շուշիիում: Եղել են նաև զորամասերում:
Անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը արցախյան համերգաշարը ուխտ է համարում : Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի արցախյան համերգաշարը ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ կայացավ մոսկվաբնակ Սարգսյանների հովանավորությամբ:
Անսամբլի այս տարվա համերգի ծրագիրը նախորդներից տարբերվում էր: Թովմաս Պողոսյանի խոսքով՝ Արցախ են բերել Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված երևանյան համերգի ծրագիրը:




