
Հնդկաստանը հաստատել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը: «Մենք, անշուշտ կստորագրենք փաստաթուղթը»,- Սանկտ Պետերբուրգում ընտացող միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար Ամիտ Թելանգը:
Լուրը հայտնող ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ այժմ բանակցություններ են ընթանում Վիետնամի, Իրանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ։




