
Ստամբուլի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Մուստաֆա Իշչիլերը պատմագիտական ուսումնասիրությունների նպատակով Վանից հեծանվով կուղևորվի Երևան: Թուրքական «Birgun» լրատվական կայքը հայտնում է, որ Իշչիլերը ցանկանում է գրի առնել այդ շրջաններում ապրող մարդկանց հիշողություններն ու պատմությունները: Մուստաֆա Իշչիլերը տեսողական խնդիրներ ունի, բայց որոշել է ամեն գնով հաղթահարել դժվարությունները և կատարել իր որոշումը: Հասարակական ակտիվությամբ աչքի ընկած ուսանողը ժամանակին Ստամբուլում գիշերները հեծանվով ուտելիք է բաժանել Ստամբուլի փողոցներում դեգերող անտուններին:
Այժմ նա նպատակ ունի մագիստրատուրայի ավարտական աշխատանքի համար իսլամացված հայերի, ցեղասպանության և եզդիների վերաբերյալ դաշտային ուսումնասիրություններ կատարել: Նրա ճանապարհորդությունը կսկսվի օգոստոսի 12-ին և կտևի 3 շաբաթ: Երթուղու մեջ ներառված է Աղթամար կղզին, հին հայկական գյուղերը, Արարատը, Բայազետը, Իգդիրը, Թուզլաջան, Արալըքը, Ահորան, Կարսը, Դիգորը, Օջաքլըն, Անին, Մորի եկեղեցին, այնուհետև Վրաստանը և Հայաստանը:
Իշչիլերը հայտնել է, որ ստացել է Բողազիչի համալսարանի դեկանատի և դասախոսների աջակցությունը:
Աղբյուր՝ ermenihaber.am




