

Կառավարության նիստն այսօր սկսվել է մեկ րոպե լռությամբ: Գործադիրի անդամները հարգել են ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հիշատակը: Վարչապետ Հովիկ Աբրահանմյան. «Քըրք Քըրքորյանը մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Նա բարերար էր, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին: Քըրք Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում է ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը»:




