
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Եղանակը կրկին Թբիլիսիիում վատացել է: Այս պահին անձրև է տեղում: Աղետի գոտում տարհանում է սկսվել: Քաղաքային իշխանությունները տեղում աշխատող կամավորներին կոչ են արել անմիջապես լքել տարածքը. սպասվում է ուժեղ անձրև։
Հունիսի 13- ի լույս 14- ի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւը հեղեղի պատճառ էր դարձել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 17 մարդ, 4- ը՝ հայեր։




