
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանում համաճարակի վտանգ չկա: Այս մասին Ռադիոլուրին հայտնել են Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնից: Հիշեցնենք, որ հունիսին 14-ի գիշերը Վրաստանում տեղի ունեցած ջրհեղը պաշտոնական տվյալներով 15 մարդու կյանք է խլել, ոնչացնելով նաև կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ը: Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը նշում է, որ համաճարակի կամ որևէ վիրուսի վտանգ ստեղծված վիճակում չկա:




