
Ժամեր առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ մահացել է ռուսական էստրադայի երգչուհիներից մեկը` Ժաննա Ֆրիսկեն: Ավելի ուշ երգչուհու մահը հաստատել է նրա հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն:
41-ամյա երգչուհու մոտ 2013 թվականին հայտնաբերել էին գլխուղեղի ուռուցք: Նրա համար կազմակերպվել էր հանգանակություն, երգչուհին բուժում էր ստացել ԱՄՆ-ում: Հավաքված գումարի մի մասը Ժաննա Ֆրիսկեն փոխանցել էր քաղցկեղով հիվանդ երեխաների հիմնադրամին:




