
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթում ջութակ մասնագիտույամբ առաջին մրցանակը շնորհվել է Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։
Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակը կիսում են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ դարձան Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի հաղթող Իվա Միլետիչին շվեյցարական Del Gesu հիմնադրամը մեկ տարի նվագելու իրավունքով տրամադրել է J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Նա այս տարվա դեկտեմբերին հանդես կգա նաև Երևանում անցկացվելիք Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակերում։
Խոսելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մասին՝ Իվա Միլետիչը նշել է, որ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը ծանոթ էր իրեն և այս օրերին մեծ բավականություն է ստացել նվագելով այն։




