
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա ձերբակալված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը` նշելով, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։
«Նրա հետ աշխատում են քննիչները, նա այժմ ցուցմունք է տալիս, պայմանագրային զինծառայող է, սակայն անունը հրապարակել չենք կարող»,- ասել է նա` նշելով, որ այլ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չի կարող կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդել։




